Գելզենկիրխենի «Շալկեի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը հրաժարվել է ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է Marca-ն, իսպանացի մասնագետը մերժել է այս հնարավորությունը և որոշել շարունակել մարզել «Ռեալ Կաստիլյան»:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Ռաուլը միացավ «Շալկեին»: «Հանքափորների» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում իսպանացին օգնեց թիմին դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի ուժեղ ստացվեց:
Ռաուլի բացասական պատասխանից հետո «Շալկեի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնը զբաղեցրեց Թոմաս Ռայսը, ով փոխարինեց պաշտոնանկ արված Մաթիաս Կրոյցերին։
























































