Կատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է ակումբի ճամբարում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսի գլխավորած թիմն այս մրցաշրջանում չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից՝ փլեյ-օֆֆի ուղեգիրը զիջելով Միլանի «Ինտերին» և Մյունխենի «Բավարիային»։
«Բարսելոնայի» ներկայիս իրավիճակն ինձ ամենևին չի զարմացնում։ Ես սպասում էի նման արդյունքի»,- Սետյենի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ օրերս Կիկեն պայմանագիր կնքեց «Վիլյառեալի» հետ՝ փոխարինելով Ունաի Էմերիին, ով օրեր առաջ գլխավորեց անգլիական «Աստոն Վիլան»։
























































