«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը։
Ըստ AS պարբերականի՝ կողմերը պայմանագիրը ստորագրել են դեռ ամռանը։ Մադրիդյան ակումբը դեռևս պաշտոնապես չի հայտնել այս մասին։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է միանգամից հայտարարել Վինիսիուսի, Ռոդրիգոյի և Միլիտաոյի պայմանագրերի երկարաձգման մասին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Վինիսիուսին ձեռք է բերել 2018 թվականին՝ 45 մլն եվրոյով։ Նրա նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականը։ Մինչ նոր պայմանագիր կնքելը, Վինիսիուսը թիմի ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն էր։
























































