Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ով ավելի քան ինը տարի որպես ֆուտբոլիստ հանդես է եկել իսպանական ակումբներում, խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հայրենի երկրի թիմերի անհաջողությունների մասին։
Մասնագետը հորդորում է չգնահատել իսպանական ֆուտբոլի ողջ համակարգը՝ հիմնվելով միայն մեկ մրցաշրջանի վրա։ Ալոնսոն նշել է որպես պատճառ այլ երկրների առաջնությունների զարգացումը, որոնց ակումբները մասնակցում են մրցաշարին։
«Իսպանական ֆուտբոլի որակն անհերքելի է և այն հիացմունքով են դիտում երկրպագուները: Այս տարի չորս թիմերից միայն մեկն է դուրս եկել հաջորդ փուլ:
Սա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է, բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել, ես բավական աշխատանք ունեմ անելու իմ թիմում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն:
























































