ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում «Ատլետիկոն» ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Բայերի» հետ։
Այդ խաղում մադրիդյան թիմի հարձակվող Անտուան Գրիզմանն աչքի ընկավ արդյունավետ փոխանցումով։ Հիմա ֆրանսիացու ակտիվում «Ատլետիկոյի» կազմում ՉԼ-ում 26 գոլ և 10 արդյունավետ փոխանցում կա։
Ինչպես հաղորդում է Opta-ն՝ Գրիզմանը դարձավ «Ատլետիկոյի» պատմության առաջին խաղացողը, որին հաջողվեց ՉԼ-ում 10+ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ դառնալ։
























































