Անսու Ֆատին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Կիսապաշտպանը գոհ չէ այն խաղաժամանակից, որը ստանում է կատալոնական ակումբում: Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն ակումբին զգուշացրել է, որ իրենք ամռանը կդիտարկեն «Բարսելոնայից» հեռանալու տարբերակը, եթե իրավիճակը չփոխվի:
«Բարսելոնայի» ղեկավարությունը հանգիստ է վերաբերվում այս հարցին, քանի որ Ֆատիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ հրաժարագինը 1 մլրդ եվրո է կազմում:
19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 հանդիպման է մասնակցել և խաղադաշտում 364 րոպե է անցկացրել:
























































