«Բարսելոնան» նախատեսում էր նվազագույնը 20 մլն եվրո վաստակել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր ելույթների արդյունքում, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան մրցաշրջանի իրենց բյուջեն կազմել է այն հաշվարկներով, որ իրենց նվազագույնը ՉԼ քառորդ եզրափակիչ են դուրս գալու: ՉԼ 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում ակումբները շուրջ 9,6 մլն եվրո են վաստակում, իսկ քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում՝ ևս 10,6 մլն եվրո: Այսպիսով, կատալոնացիները գրեթե 20 մլն եվրոյից են զրկվել:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» երեկ զրկվեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերից, երբ Միլանի «Ինտերը» 5-րդ տուրի խաղում հաղթեց Պլզենի «Վիկտորիային»: Կատալոնացիներն, իրենց հերթին, մրցեցին «Բավարիայի» հետ և 0:3 հաշվով պարտություն կրեցին:
























































