«Ռեալի» ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացին գիտի, որ «Ռեալն» իր համար նոր առաջարկ ունի։ Ակումբի ղեկավարությունն ու անձամբ Ֆլորենտինո Պերեսը հույս ունեն, որ Տոնին կընդունի առաջարկը, սակայն ֆուտբոլիստը դեռևս մտածում է իր ապագայի մասին։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել «Բավարիայից» 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել անցկացրած 13 խաղում։ Ընդհանուր առմամբ, նա մադրիդցիների հետ 18 տիտղոս է նվաճել։
























































