«Բարսելոնան» որպես Սերխիո Բուսկետսին փոխարինող դիտարկում է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին:
Այս մասին հայտնում է լրագրող Խոակիմ Պիերան։
Բուսկետսը կլքի «Բարսան» 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո։ Որպես նրա փոխարինող կատալոնական ակումբը կփորձի ձևակերպել Նևեշի տրանսֆերը, ում պայմանագիրն անգլիական ակումբի հետ ևս ավարտվում է ամռանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է Նևեշի հետ անձնական պայմանագրի պայմանները։ Պորտուգալացին պատրաստ է տեղափոխվել «Կամպ Նոու»:
























































