«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բավարիայի» հետ սպասվող խաղի մասին։
«Բարսելոնան» կարող է չհայտնվել ՉԼ-ի փլեյ-օֆֆում։ Եթե «Ինտերը» հաղթի «Վիկտորիա Պլզենին», ապա կատալոնացիները խմբում կզբաղեցնեն 3-րդ տեղը և կխաղան Եվրոպա լիգայում։
— Մի շարք դեպքերում մենք ՉԼ-ում չխաղացինք անհրաժեշտ մակարդակի վրա։ Ես զգացողություն ունեի, որ ամեն ինչ մեջ ձեռքերում է, բայց հիմա իրավիճակը մեզնից կախված չէ։
— Դուք հավատո՞ւմ եք հրաշքներին։
— Այսպիսի հրաշքներին․․․ մենք փոքրիկ հույս ունենք։ Շատ դժվար իրավիճակում ենք հայնտվել։ Շատ բան է վկայում այն մասին, որ մենք դուրս չենք գա փլեյ-օֆֆ։
— Իսկ ի՞նչ պատճառներ ունի «Բարսան», որպեսզի շարունակի հավատալ։
— Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք անցնենք հաջորդ փուլ։ Մենք փոքրիկ հույս ունենք։ Հույսը դա վերջինն բանն է, որը կարելի է կորցնել։ Տխուր է, երբ ամեն ինչ քեզնից կախված չէ,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































