«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է Պրեմիեր լիգայի լավագույն քառյակի մասին։
Նա առանձնացրել է այն թիմերին, որոնք լավագույն քառյակում հայտնվելու ամենամեծ հնարավորություններն ունեն.
«Թոփ 4-ի մասին կարծիք հայտնելն այնքան էլ հեշտ չէ: Իհարկե, կլինի «Մանչեսթեր Սիթին»: Կարծում եմ՝ Լոնդոնի «Չելսին» կլինի լավագույն քառյակում։ Իսկ հետո կլինի «Արսենալը»: Էլ ո՞վ․․․ Ես ընտրություն ունեմ «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև։ Ես այս պահին նախապատվությունը կտամ Յուրգեն Կլոպի թիմին»,- Օուենի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
Այս պահին ԱՊԼ-ի թոփ-4-ն են՝ «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Չելսին»։