«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ կատալոնական ակումբը վաղուց տիտղոսներ չի նվաճել.
«Կարծում եմ՝ «Բարսելոնան» շատ վաղուց տիտղոսներ չի նվաճել, բայց ես վստահ եմ՝ մենք մոտ ժամանակներս դրանք կնվաճենք: Երբ ես առաջին անգամ իմացա, որ «Բարսելոնան» հետաքրքրված է իմ ծառայություններով, մտածեցի, որ տրանսֆերի համար դա իդեալական պահ է:
Բունդեսլիգայում ամեն ինչ լավ էր ընթանում, ինձ համար դա հիանալի փորձ էր, բայց ես գիտեի, որ Լա Լիգա տեղափոխությունը քայլ առաջ կլինի իմ կարիերայում»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում La Liga World-ը:
























































