Մադրիդի «Ատլետիկոն» մտափոխվել է և չի ցանկանում վաճառել հարձակվող Ալվարո Մորատային այս ամառ: Արդյունքում, մադրիդցիները մերժել են նրա տրանսֆերի համար ստացված շահավետ առաջարկը: Այս մասին հայտնում է Cadena SER-ը:
Լա Լիգայի մեկնարկային խաղում՝ «Խետաֆեի» դեմ (3-0) Մորատան դարձել է դուբլի հեղինակ: Աղբյուրի փոխանցմամբ, այդ խաղից մեկ շաբաթ առաջ «Ատլետիկոն» մերժել է մոտ 40-45 մլն եվրո կազմով առաջարկը:
Թեև չի հաղորդվում, թե կոնկրետ որ ակումբից է եղել առաջարկը, բայց հայտնի է՝ Մորատային ցանկացել է ԱՊԼ-ն ներկայացնող թիմ ձեռք բերել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
























































