«Տոտենհեմը» հայտարարել է Իյենոմի Ուդոջիի տեղափոխության մասին։ Լոնդոնյան ակումբը 19-ամյա պաշտպանին ձեռք է բերել իտալական «Ուդինեզեից»։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ լոնդոնյան ակումբը 18 մլն եվրո է վճարել երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության համար։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են։ Նոր մեկնարկած մրցաշրջանն Ուդոջին վարձակալական հիմունքներով կանցկացնի «Ուդինեզեում»։
Նախորդ մրցաշրջանում Ոդոջին A Սերիայում մասնակցել է 35 խաղի և աչքի ընկել 9 արդյունավետ գործողությամբ (գոլ + գոլային փոխանցում)։