Նաչո Մոնրեալը պաշտոնապես հայտարարել է 36 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
Ավելի վաղ իսպանացին ազատ գործակալի կարգավիճակով լքել էր «Ռեալ Սոսյեդադը»։ Պաշտպանը բասկերի կազմում հանդես է գալիս 2019 թվականից։
Մոնրեալն իր լավագույն տարիներն անցկացրել է Լոնդոնի «Արսենալում», որի կազմում երեք անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։ Ֆուտբոլիստը միացել է «զինագործներին» 2013 թվականի ձմռանը և այդ ժամանակվանից 251 հանդիպում է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում:
Մոնրեալը նախորդ մրցաշրջանում մեկ գոլ և գոլային փոխանցում է կատարել «Ռեալ Սոսյեդադի» կազմում Իսպանիայի առաջնությունում: Ակումբը չերկարաձգեց պայմանագիրը պաշտպանի հետ մրցաշրջանի ավարտին։