«Ռոմայի» վինգեր Ստեֆան Էլ Շարավին այս ամառ չի փոխի ակումբային գրանցումը։ Հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Էլ Շարավին մերժել է Մոնցայի և Ատալանտայի առաջարկները: Նա մտադիր է եւս մեկ մրցաշրջան մնալ մայրաքաղաքային թիմում։
Ֆուտբոլիստը զրուցել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Նա վստահեցրել է, որ հանդիպումների ժամանակ փոխարինման դուրս գալու հետ կապված խնդիրներ չունի։ Մոուրինյոն գնահատեց Էլ Շարավիի պատրաստակամությունն ու որոշել նրան պահել 2022/2023 մրցաշրջանի հայտացուցակում։