«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Հոլանդացի խաղացողը թիմակիցներին ասել է, որ կարող է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ, հայտնում է Diario Sport-ը:
Վերջին օրերին Ֆրենկին ավելի է տրամադրված այդ տրանսֆերին: Նա ակնկալում է, որ եթե տրանսֆերը կայանա, ապա դա տեղի կունենա օգոստոսի վերջին։
Դե Յոնգը շատ զայրացած է «Բարսելոնայի» վրա. նա կարծում է, որ ակումբը ճնշում է գործադրում իր վրա և փորձում է ստիպել նրան հեռանալ: Այդ պատճառով կիսապաշտպանը մտադիր չէ զիջումների գնալ հնարավոր տրանսֆերի և ֆինանսական ասպեկտների հարցում։