«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ՈՒԵՖԱ-ի Սոպերգավաթի «Այնտրախտի» դեմ հանդիպումից հետո զրուցել է մադրիդյան թիմի երկրպագուների հետ։
Ներկաներից մեկը հետաքրքրվել է Պերեսից, թե արդյոք հնարավո՞ր չէ ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին։ Մադրիդյան ակումբի նախագահը հետևյալ կերպ է արձագանքել։
«Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին։ Նա 38 տարեկան է»,- ասել է Պերեսը։
Պորտուգալացի հարձակվողը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և հանդես գալ այնպիսի թիմում, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը։ Մանչեսթերյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայում։