Երեկ կայացած ընկերական խաղում «Լիվերպուլը» 0։3 հաշվով պարտություն կրեց «Ստրասբուրգից»։
Ֆրանսիական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ադրիեն Թոմասսոնը, ով դուբլ ձևակերպեց, և Հաբիբ Դիալոն։
Նշենք, որ մերսիսայդցիները երկրորդ հանդիպումն են անցկացրել 2 օրվա ընթացքում։ Հուլիսի 30-ին նրանք Անգլիայի Սուպերգավաթի խաղում 3-1 հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ կապակցությամբ մարզչական շտաբն այս խաղին հայտավորել էր պահեստային կազմը։
«Լիվերպուլ»՝ Դևիս, Մաբայա, Կոնատե, Գոմես, Չեմբերս, Մորտոն, Բայետիչ, Միլներ, Էլիոտ, Կարվալյո, Ֆրաուենդորֆ: