«Բարսելոնան» հետաքրքրվում է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսի ծառայություններով։ Ինչպես հայտնում է El Chiringuitօ TV-ն, կատալոնական ակումբը լրջորեն դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։ Գործարքի արժեքը կարող է կազմել 50 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Տոռեսը ևս ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։
Նշվում է, որ գործարքի մեջ կարող է ներառվել «կապտանռնագույնների» ֆուտբոլիստ Աբդե Էզալզուլին։
Նախորդ մրցաշրջանում Տոռեսը մասնակցել է 46 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ։
Հիշեցնենք՝ այսօր տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել «Սևիլյայի» հետ Ժուլ Կունդեի տեղափոխության հարցում։
























































