«Բարսելոնան» մոտ է նոր տրանսֆեր իրականացնելուն։ Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնական ակումբը համաձայնության է հասել «Սևիլյայի» հետ՝ պաշտպան Ժուլ Կունդեին ձեռք բերելու հարցում։ Հաղորդվում է, որ գործարքը 99 %-ով կայացած է։
Եթե առաջիկա ժամերին արտասովոր ոչինչ տեղի չունենա, ապա 23-ամյա ֆրանսիացի պաշտպանը կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կունդեն կտեղափոխվի «Չելսի»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։
























































