Հարձակվող Բորխա Մայորալը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա հարազատ Մադրիդի «Ռեալում»։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մայորալը Բենզեմայից հետո լինելու է «Արքայական ակումբի» երկրորդ հարձակվողը։ Ըստ աղբյուրի՝ Մարիանո Դիասը ևս կմնա մադրիդցիների կազմում։
Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ղեկավարությանը տեղեկացրել է, որ երեք հարձակվող ունենալը բավարար է հաջորդ մրցաշրջանի համար։
25-ամյա Մայորալը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո, նախորդ երկու մրցաշրջանները վարձակալական հիմունքներով անցկացրել է «Ռոմայում» և «Խետաֆեում»։
























































