Հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Ռայո Վալեկանոն»։ Կավանին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից» և նոր ակումբում կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակով։
35-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։ Մանկունիանցիներից բացի հարձակվողը հանդես է եկել նաև «Պալերմոյում», «Նապոլիում» և ՊՍԺ-ում։ Հիշեցնենք, որ «Ռայո Վալեկանոյում» է հանդես գալիս նաև լատինամերիկացի մեկ այլ հայտնի հարձակվող՝ Ռադամել Ֆալկաոն։
























































