«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ փնտրել պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ անդալուզցիները պատրաստ են ֆրանսիացուն բաց թողնել 65-70 միլիոն եվրոյի դիմաց։
Պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին։ Կունդեն տարբերակ ունի նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայից։ Վերջինիս տրանսֆերի համար մրցապայքարում է նաև Լոնդոնի «Չելսին»։
























































