Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը չի ցանկացել բանակցել «Արքայական ակումբի» հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, գերմանացին ցանկանում է իսպանական գրանդում հանդես գալ այնքան, մինչև կլրանա գործող պայմանագրի ժամկետը։ Միայն դրանից հետո կիսապաշտպանը կքննարկի նոր պայմանագրի մանրամասները։
Կրոսի ներկայիս պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը «Ռեալում» է խաղում 2014 թվականից և այս ընթացքում վերջինիս կազմում նվաճել է 17 տիտղոս։
























































