Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է պաշտպան Անտոնիո Ռուդիգերի պայմանագիրը։
«Այսօր կրկին այն առանձնահատուկ օրերից մեկն է «Ռեալում», քանի որ այսօր մեզ միացել է այն հիանալի խաղացողներից մեկը, ով կօգնի թիմին ավելի լավը դառնալ: Անտոնիո Ռյուդիգեր, դու աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն ես։ Այսուհետ դու մի մեծ ընտանիքի անդամ ես։ Անտոնիո, դու ընդունեցիր քո կարիերայի ամենամեծ մարտահրավերը, և մենք համոզված ենք, որ կսկսես գրել քո պատմությունը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 29-ամյա Ռյուդիգերը 2 տարվա պայմանագիր է կնքել նոր թիմի հետ և նրա կազմում հանդես կգա 22-րդ համարի ներքո։
























































