ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան այս շաբաթ կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոց.ցանցերի իր էջերում:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին 1 տարվա պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ արդեն այս շաբաթ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հույս ունի Դի Մարիայի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել:
Ավարտված մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: