«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարության հետ զրույցում հայտնել է Ուսման Դեմբելեի ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը։
Չավին ղեկավարությանը խնդրել է վերջին փորձն անել՝ համոզելու ֆրանսիացի կիսապաշտպանին մնալ թիմում։
Նշվում է, որ կողմերին չի հաջողվել վերջին շաբաթների ընթացքում առաջընթաց ունենալ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում։
Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հունիսի վերջին։
























































