«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ատլետիկոյում», ուզում է մնալ Մադրիդում։ Ֆրանսիացին հույս ունի, որ մադրիդցիները կգնեն իր տրանսֆերը։
Գրիզմանը «Ատլետիկոյից» «Բարսա» է տեղափոխվել 2019 թվականին 120 մլն եվրոյի դիմաց։ Ֆրանսիացին 2021-ին երկու մրցաշրջանով վարձակալության է տրվել «Ատլետիկոյին»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աթլետիկը» ևս հետաքրքրված է նրա ծառայություններով։
























































