Իտալական «Պալերմոն» շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, իտալական ակումբը ցանկանում է գնել City Football Group-ը։
«Պալերմոյի» նախագահ Դարիո Միրրին վերջերս հանդիպել է ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր գործարքը։ Հիշեցնենք, որ իտալական ակումբը 2019 թվականին ճանաչվեց սնանկ և հեռացվեց Իտալիայի D Սերիա։
Արդեն նախորդ մրցաշրջանի արդյունքով ակումբը ձեռք բերեց B Սերիայի ուղեգիր։ City Football Group-ին է պատկանում 10 տարբեր ակումբ, որոնցից ամենահայտնին «Մանչեսթեր Սիթին» է։