Ուգո Սանչեսը կարծում է, որ Կիլիան Մբապեն դեռ կարող է ապագայում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Մադրիդյան ակումբը նախատեսում էր ֆրանսիացուն հրավիրել այս ամառ, սակայն հարձակվողը որոշել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
«Ես չեմ կարող խոսել Մբապեի անունից։ Բայց ես այնպիսի զգացում ունեմ, որ նա չհրաժարվեց «Ռեալից», այլ խնդրեց սպասել։ Նրա վրա մեծ ճնշում կար, շատ արտաքին գործոններ ազդեցին որոշման վրա, գուցե նույնիսկ ընտանիքի անդամներն ազդեցին «Ռեալ» չտեղափոխվելու որոշման վրա։
Սակայն Մբապեն ասել է, որ դա իր երազանքն է, ցանկությունը։ Եվ երազանքը կարող է սպասել: Չեմ կարծում, որ դա փողի հարց է: Նա չհրաժարվեց «Ռեալից», ավելի շուտ ասաց, որ չի կարող դեմ գնալ որոշ հանգամանքների, որոնք ավելի բարձր են, քան փողը։ Պետք է ընդունել դա»,- մեջբերում է մադրիդցիների նախկին հարձակվողին Marca-ն:
























































