Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիք է հայտնել, որ ապագայում «Ոսկե գնդակը» կնվաճի մադրիդցիների վինգեր Վինիսիուս Ժունիորը։
Վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Վինիսիուսի և Մադրիդի «Ռեալի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններում դժվարություններ են եղել։
«Ոչ ոք չի ցանկանում վաճառել Վինիսիուսին։ Կարծում եմ, որ ապագայում նա անպայման կստանա Ոսկե գնդակը, ինչպես Բենզեման՝ այս տարի»,- Պերեսի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Վինիսիուսը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Վինգերի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
























































