Հարձակվող Ալվարո Մորատան հեռանում է «Յուվենտուսից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
29-ամյա հարձակվողը վարձակալության ժամկետի ավարտից հետո վերադառնում է Մադրիդի «Ատլետիկո»։
Իսպանացին վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Յուվեում», սակայն թուրինյան ակումբը որոշել է չգնել նրա ամբողջական տրանսֆերը 35 միլիոն եվրոյով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «բյանկոներիների» ղեկավարությունը Մորատայի տրանսֆերի համար առաջարկել է 20 միլիոն եվրո, սակայն այս առաջարկը «Ատլետիկոն» մերժել է։
























































