«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, ով ցանկանում է խաղացողին տեսնել իր թիմում։
Ֆուտբոլային ինսայդեր Ռուդի Գալետտին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ 36-ամյա բոսնիացին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ջեկոյի՝ միլանյան ակումբից հեռանալու տարբերակը հնարավոր կդառնա, եթե թիմ վերադառնա Ռոմելու Լուկակուն։
Նախորդ մրցաշրջանում Ջեկոն «Ինտերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում 17 անգամ գրավել է մրցակիցների դարպասը և կատարել է 7 գոլային փոխանցում։
























































