Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բարսելոնա։ Մեսսին իր արձակուրդի մնացած մասը կանցկացնի Բարսելոնայում՝ նախքան ՊՍԺ մեկնելը մինչմրցաշրջանային մարզումների:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին նախատեսում է հանդիպել Լուիս Սուարեսի և նրա ընտանիքի հետ։ Աստղային ֆուտբոլիստները վաղուց ընկերներ են և ամառային արձակուրդների մի մասը միասին են անցկացնում։
Անցած մրցաշրջանում Մեսսին օգնեց ՊՍԺ-ին հաղթել Լիգա 1-ում:
























































