Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն թիմին խնդրել է իրեն վաճառել «Բարսելոնային»:
Նախկինում Կունդեի համար տարբերակներ էին առաջարկվել անգլիական «Չելսիի» և «Նյուքասլի» հետ, սակայն նրանց հետ բանակցությունները կասեցվել էին։
«Բարսելոնան» Կունդեին տեսնում է որպես թիմի գլխավոր պաշտպան: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 65 մլն եվրո։
























































