Վինիսիուս Ժունիորը և Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Հարձակվողի նոր համաձայնագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Կողմերը համաձայնեցրել են համագործակցության բոլոր պայմանները, իսկ պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսին։
Բրազիլացու աշխատավարձը տարեկան 3,2 միլիոն եվրոյից կհասնի 10 միլիոնի։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 52 խաղում դարձել է 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
























































