Ավստրիացի փորձառու հարձակվող Մարկո Արնաուտովիչը, ով հանդես է գալիս «Բոլոնիայում», հայտնվել է իտալական գրանդներից մեկի հետաքրքրությունների ոլորտում։
Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» մասին է։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «ծեր սենյորան» արդեն նախնական բանակցություններ է վարել 33-ամյա հարձակվողի ներկայացուցչի հետ։
Ըստ Transfermarkt-ի՝ Արնաուտովիչի տրանսֆերային արժեքը վեց միլիոն եվրո է: Նրա գործող պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:
Նախորդ մրցաշրջանում Մարկոն Իտալիայի առաջնության 34 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։