«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պաշտպան Ժերար Պիկեին ասել է, որ հաջորդ մրցաշրջանում նրան չի տեսնում թիմի մեկնարկային կազմում։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողի և մարզչի հանդիպումը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ։ Չավին Պիկեին հասկացրել է, որ նրա վրա հույս չի դնում հաջորդ մրցաշրջանում։ Ֆուտբոլիստը պատասխանել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։
35-ամյա Ժերար Պիկեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
























































