Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մարսելոյի՝ մադրիդյան ակումբից հեռանալու լուրերին։
«Ավելին քան թիմակից. եղբայր, որն ինձ տվել է ֆուտբոլը:
Ամենամեծ աստղերից մեկը, ում հետ բախտ է վիճակվել շփվել՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս:
Մարսելո, հաջողություն քո նոր արկածախնդրության մեջ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
























































