«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ Իսպանիա, հայտնում է Marca-ն։
Սպասվում է, որ շուտով մասնագետը կհեռացվի ֆրանսիական ՊՍԺ-ից։
Հաղորդվում է, որ արգենտինացին կարող է գլխավորել «Աթլետիկը»։
Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ակումբը լքեց Մարսելինոն, ով չկարողացավ մրցաշրջանի վերջում «Աթլետիկին» դուրս բերել եվրոպական մրցաշար:
























































