Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ում պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է, պատասխանել է իր հասցեին քննադատություններին։
«Ես պատրաստ էի շատ հանդիպումներ անցկացնել Իսպանիայում, բայց երբեմն քեզ չեն ընդգրկում թիմում, և այդ պատճառով մարդիկ կարծում են, որ վնասվածք ես ստացել:
Շատերը կարծում են, որ ես հաճախ եմ գոլֆ խաղում, հաճախ եմ վնասվածքներ ստանում, թեև իրականում դա այդպես չէ։
Խնդիրն այն է, որ մարդիկ հավատում են այն ամենին, ինչ կարդում են: Եվ դա որոշակի կերպար է ստեղծում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































