Այսօր կայացել է «Ռեալի» պաշտպան Մարսելոյի՝ թիմից հեռանալուն նվիրված մամուլի ասուլիսը: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Մարսելոն չի կարողացել զսպել արցունքները։
34-ամյա խաղացողը Մադրիդում հանդես է գալիս 18 տարեկանից։ «Սերուցքայինների» կազմում նա նվաճել է 25 տիտղոս, որը ակումբային ռեկորդ է։
Մարսելոն 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը և 5 անգամ՝ երկրի Սուպերգավաթը։
Նա 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև 4 անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում։
























































