«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստ Գավիի մասին։
«Գավին ֆանտաստիկ խաղացող է՝ ինչպես Անսու Ֆատին ու Պեդրին։ Նման ֆուտբոլիստների ի հայտ գալը ցույց է տալիս «Բարսելոնայի» ակադեմիայի արդյունավետ աշխատանքը»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
«Բարսելոնան» բանակցություններ է վարում Գավիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրով Գավիի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո՝ նախկին 50 միլիոն եվրոյի փոխարեն, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով։
Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։
























































