«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման՝ փորձելով օգնել ակումբին ֆինանասական ծանր ժամանակները հաղթահարելու հարցում։
«Խաղացողները գիտեն, թե ինչպիսի ծանր ֆինանսական դրություն է ակումբում։ Մեզնից շատերը պատրաստ են աշխատավարձի կրճատման, միայն թե կարողանանք օգնել ակումբին։
Առաջատարները պատրաստ են գնալ այդ քայլին, հետևաբար կարող են ավելի քիչ ստանալ նաև մյուս խաղացողները։ Միայն ցանկություն է պետք»,- Ալբայի խոսքերն է մեջբերում barcamania-ն։
























































