«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժարվել է մեկնաբանել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստը պատրաստվում է լքել գերմանական գրանդը՝ հանուն կատալոնական ակումբ տեղափոխվելու։
«Ես չեմ պատրաստվում խոսել Լևանդովսկու մասին, նա «Բավարիայի» խաղացող է: Հիմա նրա մասին խոսելը ճիշտ չի լինի»,- Բարսելոնայի նախագահի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին հետաքրքրված չէ այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակներով: Լեհ ֆուտբոլիստը ցանկանում է միանալ միայն «Բարսելոնային»։
























































