Մադրիդի «Ռեալը» կատարեց ամառային տրանսֆերային պատուհանի հերթական սպասված գործարքը։
Ինչպես տեղեկացնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը, «սերուցքայինները» պայմանագիր են կնքել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի հետ։
22-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը կայանալու է հունիսի 14-ին։ Չուամենիի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
2021 թվականից կիսապաշտպանը հանդես է գալիս նաև Ֆրանսիայի ազգային հավաքականում։
























































