«Բարսելոնայում» ֆինանսական խնդիրները շարունակվում են։
Այս անգամ թեմային անդրադարձել է կատալոնացիների նախկին նախագահ Էդուարդ Ռոմեուն։
«Հունիսի 16-ին տեղի է ունենալու պատվիրակների հերթական նիստ, որտեղ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ փրկելու ակումբը։
Այս պահին ակումբը 500 միլիոն դոլարի պարտք ունի։ Եթե մենք ոչինչ ձեռնարկած չլինեինք, այս գումարը կլիներ 150 միլիոն եվրոյով ավելին։ Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ կկրկնեմ․ Ակումբը փրկելու համար անհրաժեշտ է 500 միլիոն դոլար»,- նշել է Ռոմեուն։
























































