Մադրիդի «Ռեալը» հրապարակել է ամառային հանդիպումների ժամանակացույցը, որոնք կկայանան ԱՄՆ շրջագայության ընթացքում։
Հուլիսի 23-ին Լաս Վեգասում կկայանա Էլ Կլասիկոն․ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։
Հուլիսի 26-ին Կարլո Անչելոտիի թիմը Սան Ֆրանցիսկոյում կհանդիպի մեքսիկական «Ամերիկայի» հետ։
Իսկ ահա հուլիսի 30-ին մադրիդյան ակումբը Լոս Անջելեսում կհանդիպի «Յուվենտուսին»։
























































