«Միլանի» հարձակվող Ռաֆաել Լեաուն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, պորտուգալացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները ցանկանում են ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել գործարքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Մադրիդի «Ռեալը»։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Լեաույի գործող պայմանագրի ժամկետը «ռոսոներիների» հետ լրանում է 2024 թվականի ամռանը։
























































